Ծրագրերի թեստավորման (QA) մասնագետի պատրաստում

Ծրագրերի թեստավորման (QA) մասնագետի պատրաստում
Տեսակը
Թրեյնինգ
Թրեյնինգի օրն ու ժամը
Վայրը
Օնլայն ու լսարանային
Նկարագրությունը

Ծրագրային համակարգերի տարածման, ՏՏ և այլ ոլորտների ինտեգրման աճին զուգընթաց ավելանում է նաև Որակի Ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի Ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրի թեստավորումը։

Դասընթացը ծանոթացնում է թեստավորման հիմնական գաղափարների, գործընթացների, մեթոդների և գործիքների հետ: Դասընթացը ներառում է կիրառական դասաժամեր իրական նախագծի վրա, որի շրջանակներում ուսանողները ստեղծում են Test Case-եր և կատարում են Bug Reporting:

Ուշադրություն!
Ծրագիրը իրականանում է QuickStart -ի և ArmSTQB — Armenian Software Testing Qualifications Board-ի համատեղ համագործակցությամբ:

#QuickStart-ը հավատարմագրված է ISTQB-ի կողմից, որը հանդիսանում է Որակի Ապահովման սերտիֆիկացիա տրամադրող համաշխարհային առաջատար ընկերություն:

Audience
  • նոր մասնագիտացում փնտրողներ
  • IT ոլորտի սկսնակներ
Նպատակներ

Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցները կարող են դիմել ՏՏ ընկերություններ ծրագրային ապահովման թեստավորման սկսնակ մասնագետի թափուր աշխատատեղի համար։ Դասընթացի ավարտին հանձնվում են հավաստագրեր բոլոր մասնակիցներին:

Ծրագիրը
  1. Ներկայացման դաս
  2. ISTQB Foundation Level միջազգային ծրագիր իրականում
  • ISTQB Foundation Level միջազգային ծրագիր
  • Թեստավորման հիմունքները
  • Թեստավորում SDLC-ի ընթացքում
  • Թեստավորման ստատիկ տեխնիկաներ
  • Թեստավորման դինամիկ տեխնիկաներ
  • Թեստավորման կառավարում o Թեստավորման գործիքներ
  • Ավտոմատ տեստավորման առանձնահատկությունները և կիրառությունները
  • AGILE մեթոդոլոգիա, SCRUM Framework masterclass
  • Release Management և DevOps masterclass

3. Աշխատանք իրական նախագծի վրա (Test design և bug reporting): Այս գործընթացի ժամանակ կծանոթանաք նաև արդիական գործիքների հետ, որոնք օգտագործվոըմ են տարբերակների և թեստերի կառավարման գործընթացներում (օրինակ` Azure DevOps Services, TestRail և այլն)

4. Ավարտական քննություն, որը իր բարդությամբ համարժեք է ISTQB Certified Tester Foundation Level միջազգային որակավորման քննությանը

5. Էֆեկտիվ CV պատրաստելու նրբությունները

6. Ավարտին մասնակիցներին աջակցություն աշխատանք գտնելու հարցում

Requirements
  • Անգլերենի իմացություն տեխնիկական գրականություն ընթերցելու համար
  • Դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ
  • Տրամաբանական խնդիրներ լուծելու ունակություն
  • Միջին մակարդակի գիտելիքներ համակարգչի օգտագործման վերաբերյալ
Լրացուցիչ ինֆո

35 ժամ` 14 դաս — շաբաթը 2 անգամ, յուրաքանչյուր դասը 2.5 ժամ

Ներկայացման դաս՝ հունիսի 3
Մեկնարկ՝ հունիսի 10

Ծրագրի օրեր՝
Չորեքշաբթի (19:00-21:30)
Շաբաթ (17:00-19:30)

Մասնակիցների քանակ՝ 15

Լեզուն՝ Հայերեն, տերմինները և նյութերը՝ անգլերեն

Տրեներ
Լուսինե Կարապետյան
Թրեյների մասին

Լուսինեն “Armenian Software LTD” ընկերությունում աշխատում է որպես ծրագրերի թեստավորման մասնագետ: Ունի 9 տարվա փորձ ֆինանսական ծրագրերի թեստավորման ոլորտում, ինչի շնորհիվ էլ նա կարողացել է ավելի լավ հասկանալ ծրագրերի թեստավորման կարևորությունը։ Գնահատելով ծրագրերի թեստավորման կարևորությունը, նա դարձել է ծրագրերի թեստավորման դասընթացավար, և այժմ արդեն ունի տասնյակ ուսանողներ՝ բավական շատ հաջողության պատմություններով: Լուսինեն հանդիսանում է ISTQB հայկական հարթակի (ArmSTQB) համահիմնադիրը / անդամ:

Գինը
79000
Գրանցման հղումը
Ծրագրերի թեստավորման (QA) մասնագետի պատրաստում Դասընթացին գրանցում