«Ընտրական համակարգեր» կենտրոն





Online հարցում
Այլ քվեարկություններ

 










www.caa.am



Exclusive NEWS






նորություններ

Դիտորդների հավաքագրում Սահմանադրական Հանրաքվեին Ընդառաջ

"Ընտրական համակարգեր կենտրոն" ՀԿ-ն Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ սկսում է դիտորդների հավաքագրման և վերապատրաստման գործընթացը: Մեր դիտորդները պետք է լինեն 16-28 տարեկան, ճպետք է ունենան քաղաքական կողմնապահություն: Բոլոր ընտրված թեկնածուները կմանակցեն մասնագիտական վերապատրաստմանը, կհանձնեն ԿԸՀ-ի կողմից պարտադիր լիցենզավորում և կիրականացնեն դիտորդական առաքելություն մեր կազմակերպության կողմից ընտրված ընտրատեղամասում: Շտապեք դիմել, տեղերը խիստ սահմանափակ են: Բոլոր նրանք ովքեր ցանկանում են դառնալ դիտորդ և Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ իրականացնեն դիտորդական առաքելություն, ուղարկեք Ձեր ինքնակեսագրականները, անձնագրի թվային տարբերակը (PDF, JPEG & so on, scan version) և շատ կարճ մոտիվացիոն նամակ, թե ինչու եք ցանկանում լինել դիտորդ (100-300 բառ), հետևյալ էլ հասցեին` vahramvardanyan@expert.am կամ բերեք այդ ամենը և առձեռն հանձնեք մեզ
հասցե` ՀՀ, ք. Երևան Չարենցի 1 (Հայ նախագծերի ինստիտուս ), 2-րդ հարկ 201 սենյակ:
Հարցերի դեպքում զանգահարել
099 462934
Ուշադրությունը հայտերը ընդունվում են մինչև սեպտեմբերի 10-ը
Վերջում հավելեմ, որ մեր դիտորդները կստանան վկայականներ մեր կազմակերպության կողմից, առ այն որ մասնակցել են մասնագիտական վերապատրաստման 2-օրյա սեմինար դասընթացների:


Մայիսի 17-ի համայնքների խոշորացման հանրաքվեի դիտարկման նախնական զեկույց




ՆԱԽՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ
«ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-Ն 2015Թ-Ի ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՍԻՆ
18-ը մայիսի, 2015թ.

ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ
2015թ-ի մաիսի 17-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Կառավարությանկողմից նախաձեռնված տեղական հանրաքվեն Լուռո, Տավուշի և Սյունիքի մարզերի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի, Շինոհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի, Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի և Հովքի համայնքներում։

Սահմանափակ ֆինանսական ռեսուրսների սղության պատճառով կազմակերպությունը հանրաքվեի օրը դիտարկումն իրականացրել է պլանավորված 11 տեղամասերի փոխարեն միայն թվով 3 ընտրատեղամասերում (դիտարկումն իրականացվել է կամավորների ռեսուրսներով)։ Դրանք են՝ Դիլիջանի մշակույթի պալատ՝ 41/1, Թեղուտ համայնքի 41/01 և Հաղարծինի համայնքային կենտրոն՝ 41/1)։

Մինչ այդ կազմակերպությունը հետևել էր հանրաքվեի նախապատրաստման և քարոզարշավի ընթացքին։
Դիտարկաման արդյունքում պարզ դարձավ, որ գոյություն ունեն էական օրենսդրական բացթողումներ՝ ինչպես «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում, այնպես էլ «ՀՀ Ընտրական օրենսգիրքում»։ Ընտրական օրենսգրքի բացերից մեկը վերաբերում է նույնականացման քարտերի կիրառման հետ կապված կարգավորումների բացակայությանը՝ ինչը կրկնաքվեարկությունների ռեիսկեր է պարունակում։

Արձանագրվել են քվեաթերթիկների կորուստներ (կարուսելի ռեսկ), մարդկանց կուտակումներ ընտրատեղամասի մոտ (ինչը մարդկանց խմբերով ուղեկցելու արդյունք է), պետական և տեղական իշխանության ներկայացուցիչների, ոստիկանների ներկայություն ընտրատեղամասի ներսում, բազմակի քվեակության դեպքերի փորձեր, լցոնումներ անելու տրամադրվածություն, ինչը չի իրականացվել միայն մեր դիտորդի ներկայության պատճառով։

Հանրաքվեի նախապատրաստման և քարոզարշավի ընթացքում և, հատկարես, հանրաքվեի օրը արձանագրվել է վարչական ռեսուրսի էական միջամտություն։ Հանրաքվեի օրվա ընթացքում կազմակերպման գործընթացում բոլոր համայնքներում ակտիվ մասնակցություն են ունեցել մարզպետարանների և պետական այլ իշխանությունների ներկայացուցիչներ։
Քարոզարշավի ընթացքում պետական պաշտոնյաների կողմից բազմիցս հայտարարվել է Համաշխարհային բանկի, ԵՄ-ի այլ միջազգային կառույցների կողմից համայնքներում բազմամիլիոն ներդրումների մասին, եթե բնակիչները կողմ քվեարկեն։

Իրավական կարգավորումների բացակայության, քաղաքական ուժերի ակտիվ ներգրավվածության, ԶԼՄ-ների ոչ-էական ներգրավվածության ու մրցակցային պայմանների բացակայության պատճառով քարոզարշավի և հանրաքվեի քվեարկության ընթացքն անցել է վերասկողության ու հավասարակշռման մեխանիզմների բացակայությամբ՝ թափանցիկության ու հավաստիության մեծ ռիսկեր առաջացնելով։





այլ նորություններ


(c) 2006 «Ընտրական համակարգեր» կենտրոն. Հաճախումների թիվը՝ 843971