Vox Populi
Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն




Վերջին նորություններ

  "Ընտրական համակարգեր կենտրոն" ՀԿ-ն Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ սկսում է դիտորդների հավաքագրման և վերապատրաստման գործընթացը: Մեր դիտորդները պետք է լինեն 16-28 տարեկան, ճպետք է ունենան քաղաքական կողմնապահություն: ... շարունակությունը

այլ նորություններ




Online հարցում
Այլ քվեարկություններ

 










www.caa.am



Exclusive NEWS






Կենտրոնի մասին

Vox Populi-հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն



Մեր մասին
Vox Populi կենտրոնի առաքելությունը
Vox Populi կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները
Vox Populi կենտրոնի հիմնադիրն է
Կենտրոնի հետազոտական հնարավորություններն ու ռեսուրսները
Կենտրոնն իրականացնում է հարցումներ
Գործունեության ծրագիր
Հետազոտությունների թեմատիկայի ընդհանուր շրջանակը


Մեր մասին

Vox Popili հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը գործում է որպես «Ընտրական համակարգեր» կենտրոնի կառուցվածքային ինքնուրույն միավոր։
Իր ներկայիս անվամբ (Vox Populi) հետազոտական կենտրոնը գործում է 2001թ-ից։ Մինչ այդ` սկսած 1994թ-ից հետազոտական խումբը գործել է «Ընտրական համակարգեր» կենտրոնի անվան ներքո։ Միաժամանակ մինչև 2001թ. տարբեր ժամանակահատվածներում հետազոտական խումբը համագործակցել է տարբեր կազմակերպությունների հետ։ Որոշ դեպքերում համագործակցությունը ֆորմալիզացվել է այդ կազմակերպությունների սոցիոլոգիական կենտրոնի կարգավիճակով։


Ո՞ւմ հետ կապվել

Էլ.փոստ`voxpopuli@expert.am
Ինտ.կայք`www.expert.am/voxp











Vox Populi կենտրոնի առաքելությունը


• գիտահետազոտական գործունեության իրականացումը հասարակական կյանքի այս կամ այն թեմաները և հասարակության զարգացման խնդիրներն օբեկտիվորեն արտացոլող հիմնավորված ու հավաստի արդյունքների ստացման նպատակով։
• Նպաստել պրոֆեսիոնալ հետազոտական գործունեության և հետազոտությունների որակի պրոֆեսիոնալ չափանիշների զարգացմանը։
• Նպաստել հասարակական կարծիքի կայացմանը որպես իշխանության և կառավարման ինստիտուտներին համահավասար ու իրական գործընկեր։
• Բնակչության հետ իշխանության երկխոսության զարգացում։










Vox Populi կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները

• Սոցիոլոգիական հարցումների և սոցիալական նախագծերի ծրագրերի մշակում ու իրականացում։
• Մասնակցություն քաղաքացիական հասարակության զարգացման, տնտեսության, գործարարության, սոցիալական էկոլոգիայի ոլորտներում սոցիալական որոշումների անկախ հասարակական փորձաքննության կազմակերպմանն ու անցկացմանը։
• Հասարակական կարծիքի հարցումների և հետազոտությունների արդյունքների տրամադրում զանգվածային լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին, պետական իշխանության մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին։
• Գիտագործնական սեմինարների կոնֆերանսների, սիմպոզիումների կազմակերպում և իրականացում։ Համագործակցություն հայաստանյան և արտերկրյա հետազոտական կազմակերպությունների հետ,համատեղ ծրագրերի իրականացում։
• Տարաբնույթ սոցիոլոգիական հրատարակումների մշակում և աջակցություն։



Գիտական խորհուրդ
Գիտական խորհուրդը մշակում և ձևավորում է Կենտրոնի հետազոտական քաղաքականությունը, առաջնահերթությունները, ինչպես նաև Կենտրոնի զարգացման ուղղություններն ու ռազմավարությունը։ Ներկայումս Vox Populi կենտրոնի գիտական խորհուրդը կազմված է կենտրոնի 5 առաջատար մասնագետների։
2006թ. նախատեսվում է իտական խորհրդի կազմն ընդարձակել' ներառելով մի շարք առաջատար մասնագետների Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև հասարական ու քաղաքական գործիչների։





Կենտրոնի հետազոտական հնարավորություններն ու ռեսուրսները

Կենտրոնի 5 սոցիոլոգներն ապահովում են մեր մշտական հետազոտական գործունեությունը։ Լրացուցիչ ծանրաբեռնվածության դեպքում հրավիրվում են մասնագետներ ևս։
Մեր հետ պայմանագրային հիմունքներով աշխատում են մոտ երկու տասնյակ հարցազրուցավարներ Երևան քաղաքում։ Հարցազրուցավարներ ունենք նաև Հայաստանի բոլոր մարզերում։
Ներկայումս Կետրոնն իրականացնում է լրացուցիչ սոցիոլոգների, հարցազրուցավարների և մենեջներների հավաքագրում։
Կենտրոնն ապահովված է ժամանակակից համակարգչային ու օժանդակ տեխնիկայով, համապատասխան ծրագրային միջոցներով։ տվյալների մշակումն իրականացվում է SPSS ծրագրով, ինչպես նաև կենտրոնի պատվերով մշակված 2 այլ ծրագրերի միջոցով։



Կենտրոնն իրականացնում է հարցումներ

1. Տարեկան հաստատված ծրագրով' «Ընտրական համակարգեր» կազմակերպության ներքին պատվերով և ֆինանսավորմամբ։ 2004թ. կեսից «Ընտրական համակարգեր» կազմակերպությունն ապահովում է Vox Populi կենտրոնի կայուն ֆինանսավորում և հետազոտական աշխատանքի ծավալ։
2. Արտաքին պատվիրատուի պատվերով և ֆինանսավորմամբ։


Գործունեության ծրագիր

Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հետազոտական գործունեության առաջնահերթ ուղղությունները.
1. Իշխանություն և հասարակական կարծիք։ Քաղաքականության ձևավորման դեմոսկոպիկ գործոնը։ Քաղաքական էլիտայի ուսումնասիրություններ։
2. Հասարակական կարծիք և պետական կառավարում։
3. Գենդերային հարցեր։
4. Ընտրական սպասումներ և ընտրական գործընթացներ։
5. Հասարակական կարծիք և բիզնես։ Բիզնես էլիտայի ուսումնասիրություններ։
Ցանկը սպառիչ չէ։ Vox Populi-ի կենտրոնը ենթադրում է նաև այլ հետազոտական ուղղությունների զարգացում։


Հետազոտությունների թեմատիկայի ընդհանուր շրջանակը


• Քաղաքականություն և իշխանություն
• Արտաքին աշխարհ
• Հասարակական կյանք
• Հոգևոր աշխարհ
• Առօրյա կյանք
• Իրադարձություններ


(c) 2006 «Ընտրական համակարգեր» կենտրոն. Հաճախումների թիվը՝ 865011