
EXPERT.am-ը պարզապես հերթական աշխատանքի հայտարարությունների պորտալը չէ Հայաստանի աշխատուժի շուկայում - այդպիսիների ժամանակը անցել է: Մենք օգնում ենք աշխատանք փնտրողներին, նրանց, ովքեր արդեն իսկ աշխատում են կամ սովորում, կամ արդեն որոշել են իրենց նպատակները և կարևոր քայլեր են անում դրանց հասնելու համար՝ տեսնել հստակ աշխատանքային հնարավորություններ, հղկել իրենց հմտությունները և հարստացնել գիտելիքները, դնել նոր և ավելի բարձր նպատակներ և ոգեշնչվել նոր բարձունքների հասնելու համար:
Աշխատիր, սովորիր, զարգացիր - սա է հաջողության հասնելու բանաձևը մեր հետևորդների համար:
Expert.am-ը հավաքում է աշխատանքի հայտարարությունները, որոնք առկա են Հայաստանում, ուսումնական ծրագրերը, որոնց շնորհիվ զարգացվում են նոր հմտություններ և ձեռք են բերվում նոր գիտելիքներ, և տարբեր ռեսորւսներ, որոնք կօգնեն էլ ավելի բարձրակարգ մասնագետ դառնալ:
Կազմակերպությունները կարող են վստահ լինել, որ մեր կայքով դիմող թեկնածուները ունեն ճիշտ մտածելակերպ, խելացի են ու ունեն մեծ ձգտում մշտապես կատարելագործվել և լինել էքսպերտներ աշխատանքում:
Մենք ունենք մեզ հետ համագործակցող մարդկային ռեսուրսների կառավարման գծով պրոֆեսիոնալներ, ովքեր պատրաստ են իրենց խորհրդով և գործով օգնել հաղթահարել ցանկացած ՄՌ խնդիր:
Մենք աշխատում ենք Երևանում, բայց հասանելի ենք ամբողջ Հայաստանի տարածքում:
Մենք շատ ոգևորված ենք Expert.am-ով, և սիրով պատրաստ ենք մեր ջանքերը ներդնել Ձեզ, Ձեր հարազատներին ու ընկերներին օգտակար լինել աշխատանքի շուկայում հաջողություններ հասնելուն:
- 243 views