Վերջապես, երկար աշխատանքներից հետո, բացեց ֆրիլանսերների բաժինը EXPERT.am-ում:
Ֆրիլանս աշխատանքը գնալով ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն է վայելում աշխարհում: Համաձայն մի շարք հետազոտությունների, ֆրիլանս աշխատանքով զբաղվողների մեծ մասը կանայք են (մոտ 74%), ինչը հարմար է մի շարք առումներով.
Ֆրիլանսը նախընտրողների զգալի մասը այդ տիպի աշխատանքը ընկալում են որպես երկարաժամկետ՝ հաշվի առնելով իրական կյանքի մի շարք հանգամանքներ:
Կորոնավիրուսի գլոբալ համաճարակի բերած փոփոխությունները, մասնավորապես՝ ստիպված հեռավար աշխատանքի անցնելը, հիմնական աշխատանքը կորցնելը, նպաստում են այս աշխատաշուկայի զարգացմանը: Ֆրիլանսը միայն ՏՏ ոլորտին չի վերաբերվում: Ֆրիլանս աշխատանքով տրադիցիոն զբաղվում են լուսանկարիչները, լեզուների ուսուցմամբ զբաղվողները, խորհրդատվություն իրականացնողները, իրավաբանները, և այլն:
Գրանցվելով EXPERT.am-ի Ֆրիլանս բաժնում, Հայաստանյան մասնագետները հնարավորություն կունենան գտնել պատվերներ Հայաստանից, նաև արտասահմանից:
Expert.am-ը տալիս է ևս մեկ հնարավորություն ռեալիզացնել Ձեր գիտելիքներն ու հմտությունները և բարելավել Ձեր ֆինանսական վիճակը:
Համեցեք, գրանցվեք, աշխատեք
Copyright 2020. All rights reserved
Designed by Zymphonies