Մեր կարիերայի ընթացքում, ինչքան էլ ուժեղ ու պրոֆեսիոնալ մեզ զգանք, հաճախ կարիք ենք ունենում ստանալ մի ոգևորող միտք, օրինակ, խոսք ու քաջալերում: Մենք փնտրում ենք մենթորներ, խորհրդատուներ՝ ահագնացող անորոշության պայմաններում առավելագույն ճիշտ քայլերը անելու համար: Հեշտ է սխալվելը, հեշտ է փոքր հաջողությունից գլուխը կորցնելը, ու առավել հեշտ է ձախողվելը: Ոչ ոք հաջողության չի հասել ուղիղ ճանապարհով, հանգիստ ու անհոգ աշխատելով: Վայրիվերումները անխուսափելի են, հաջողության ալիքին անպայման հաջորդում է անհաջողության անկումը, ու հաղթում է նա, ով մշտապես ոգևորում է ինքն իրեն, ուժ է գտնում, ու շարունակում է ճանապարհը: Հաջողությունը դա նպատակակետ չէ, այլ պայքարով լի ճանապարհ:
«Խոսում են էքսպերտները» շարքով ներկայացնում ենք փոքր հարցազրույցներ մեր կողքին ու շրջապատում գտնվող մարդկանց հետ, ովքեր կյանքում հասել են հաջողության իրենց ուժերով, ունեն հաղթողի դրական մտածելակերպ, սիրում են իրենց գործը ու ապրում են լիարժեք ու հետաքրքիր կյանքով: Այս հարցազրույցներում կգտնեք մտքեր, որոնք բացահայտում են հաջողության հասնելու գաղտնիքները, ցույց են տալիս լույսը՝ թունելի վերջում: Ահա այն հարցերը, որոնց պատասխանում են մեր էքսպերտները.
Առաջիկայում նախատեսվում է մեր առաջին հարցազրույցի հրապարակումը՝ արագ զարգացող և տարածվող ՍՊԱ կենտրոնների հիմնադիր՝ Աշոտ Պարսյանի հետ:
Հետևեք մեզ՝ նոր գաղափարներ և ոգեշնչման աղբյուրներ բացահայտելու համար:
Copyright 2020. All rights reserved
Designed by Zymphonies