«Խոսում են էքսպերտները» շարքում մեր հերթական զրուցակիցն է Մարինա Սանդոյանը: Մարինան Հայաստանում մեծ հեղինակություն վայելող Sandoyan Management Consulting բիզնես խորհրդատվություն իրականացնող ընկերության հիմնադիրն ու տնօրենն է, ինչպես նաև ոչ այնքան վաղուց հաջող գործունեություն ծավալող, նորարարական Womanize Cosmetics Armenia ընկերության հիմնադիրը: Մարինան գիտի ինչպես հաջողության հասնել, ինչպես ոգևորել, ինչպես գործել, և իր հետ ցանկացած զրույց բերում է նոր մտքեր, ոգևորություն ու ձգտումներ:
Բիզնեսի կառավարման խորհրդատվությունը միշտ համեմատել եմ բժշկական օգնության հետ։ Բիզնեսը ևս շնչող օրգանիզմ է, ունի իր օրգան համակարգերը, գործընթացները, ֆունկցիաները։ Բիզնեսի խորհրդատուն ուղեկցում է բիզնեսը՝ սկսած ծննդօգնությունից մինչև օրգան համակարգերի ախտորոշում, և առաջարկում բուժման կամ կանխարգելման մեխանիզմներ։ Աջակցել, օգնել, ուղեկցել զարգացման և վերելքի գործընթացները, ձեռք բերել փորձառություն սցենարային տարբեր զարգացումներից: Այս ամենը յուրաքանչյուր անգամ նոր շունչ և հետաքրքրության նոր ալիք է ձևավորում, ինչն էլ ստիպում է սիրել ու մեծ նվիրումով մոտենալ աշխատանքիդ։
Որպես կառավարման խորհրդատու իմ ուղին սկիզբ է առել դեռևս 14 տարի առաջ, ՀՀ խոշորագույն կառույցներից մեկի կառավարման թիմում։ Սակայն իրեն արհեստավարժ համարող կառավարման որևէ խորհրդատու չի համարձակվի իր ձեռքն առնել բիզնեսի կառավարման ղեկն ու ճակատագիրը, եթե արդեն իսկ իր արսենալում չունի տեսական և գործնական գործիքակազմ ու գիտելիքի պաշարներ։ Իմ առաջին աշխատանքը սկսել եմ 18 տարեկանում՝ ֆիլմերի թարգմանությամբ և կրկնօրինակմամբ անգլերեն լեզվով, այնուհետև դասավանդել եմ ԲՈՒՀ-ում, աշխատել եմ ֆինանսական կառույցներից մեկում որպես վարչական գծով օգնական, թարգմանիչ։ Ձեռք եմ բերել նաև զգալի փորձ միջազգային կազմակերպություններում։ Ուղին անշուշտ դյուրին չէր, լի էր խոչընդտներով և դժվարություններով, բայց հաղթանակներն անխուսափելի էին, իսկ դժվարությունները՝ հաղթահարելի։ Սրա արդյունքում է ձևավորվել իմ պրոֆեսիոնալ անձն ու կերպարը։
Թե անձնական, և թե գործնական բնագավառներում մշտապես առաջնորդվում եմ մի քանի կարևոր սկզբունքներով և ոսկե կանոններով. պատասխանատվություն, նվիրում, ազնվություն։ Այդ բոլոր արժեքներն արտացոլված են Sandoyan Management Consulting ընկերության կարգախոսի ներքո․ այն է՝ In charge of change:
Մի քանի ոսկե կանոններ կան, որոնց հավատարիմ եմ թե անձնական, թե գործնական կյանքում․ իսկական գիտելիքի հիմքում փորձն է։ Փորձությունը խիստ ուսուցիչ է․ նա սկզբում քննությունն է անցկացնում, այնուհետև միայն դասեր տալիս։ Յուրաքանչյուր պարտություն հաղթանակ է։ Անկարևոր մարդիկ և կապեր չեն լինում։ Ժամանակը կարևորագույն արժեք է, որի կարիքն ունենք բոլորս, բայց որը ամենահեշտն ենք վատնում։ Երջանկությունն ամեն անգամ ուզածդ ստանալու մեջ չէ, այլ ունեցածդ գնահատելու և ստեղծված ամեն հնարավորության համար շնորհակալ լինելու մեջ է։ Բիզնեսում լավագույն հաղթանակների փարոսը թիմային ոգին է։
Հաշվի առնելով գործունեությանս բազմաբնույթ լինելը, մի կողմից կառավարման խորհրդատվություն, մյուս կողմից կոսմետիկայի արտադրության հետ կապված առևտրային գործունեություն, դրան գումարած նաև հանրային ակտիվ գործունեություն (Հնդկաստանի կանանց առևտրաարդյունաբերական պալատի հայ-հնդկական միջազգային խորհրդի նախագախ, ՓՄՁ Համագործակցության ասոցիացիա՝ կառավարման խորհրդի անդամ, պետական մի քանի տեսչական մարմիններում կառավարման խորհրդի անդամ և այլն), իմ ամեն օրը սկսվում է առավոտյան ժամը 6-ից և տևում մինչև օրվա ծրագրերի ավարտը։ Բացի այդ, միշտ այն համոզմունքին եմ եղել, որ առավոտյան վաղ արթնացող մարդը կյանքն ավելի երկար վայելելու հնարավորություն ունի։ Բացի այդ՝ ես 3 զավակի մայր եմ, ընտանիքի կին և, ինչպես ասացի վերևում, ժամանակի կարիքը միշտ ունեմ, ինչն էլ փորձում եմ տնօրինել արդյունավետ հանրային և սոցիալական դերը ներդաշնակ հավասարակշռության մեջ պահելու համար։
Մեզնից յուրաքանչյուրն ունի հաջողության իր բանաձևը։ Ոմանց համար դա ստաբիլ կարիերան է, ուր մարդը մասնագիտական սանդուղքով վեր է բարձրանում, ստեղծել է իր տունը, կուտակել միջոցներ իր ապրուստն ապահովելու համար։
Այլոց համար դա ընտանիքն է, երջանիկ ամուսնությունն ու մայրությունը, երբ երեխաները մեծանում են ուրախ և պատրաստ՝ ինքնուրույն կյանքին։
Իսկ ոմանց համար երջանկության բանաձևը այս ամենի սիմբիոզի մեջ է. լինել կայացած գործարար կին, երջանիկ մայր ու լիարժեք սոցիումի անդամ։ Որպես այս իրողության հետ անմիջականորեն առնչվող գործարար կին, պետք է փաստեմ, որ բալանսը պահելը դյուրին չէ։
Կարևոր մի սկզբունք եմ որդեգրել, որ կուզեի ներկայացնել ընթերցողին.
Հաջողության բանաձևը շատ լուրջ երևույթներին ավելի թեթև և խաղարկային աչքով նայելու կարողության մեջ է, իրերի դրվածքն անհարկի չբարդացնելու և յուրաքանչյուր ապրած օրից, ձեռքբերումից և անգամ անհաջողությունից քաղված դասերը շնորհակալությամբ ընդունելու մեջ է․․․Վերջապես հասկանալու, որ կատարելության ձգտումը հիանալի է, բայց կատարելության հասնելն՝ անհնարին․․․
Ազատ ժամանակս անցկացնում եմ զավակներիս և ընկերներիս հետ, երբեմն ուղղակի սիրում եմ բնության գրկում մենակ մնալ՝ նոր մտքերի և գաղափարների հանգելու համար։ Սիրում եմ շփվել մարդկանց հետ, բացահայտել նոր աշխարհներ, ճանապարհորդել, ընթերցել, ուսումնասիրել հոգեբանություն և փիլիսոփայություն։
Ստեղծել արժեք ամեն քայլափոխին, կլինի հանրային, թե անձնական ճանապարհին։
Երազում եմ մարդկանց տեսնել ավելի պոզիտիվ, առանց մռայլ ակնոցների, գորշ մտքերի, ստեղծարար և շնորհակալ անգամ կյանքի բարդ քառուղիների համար։
Ընդլայնել Sandoyan Management Consulting և Womanize Cosmetics Armenia ընկերությունների գործընկերների քանակն ու աշխարհագրությունը, ստեղծել ավելի շատ հնարավորություններ կանանց և նրանց իրավունքների պաշտպանություն համար՝ օգտագործելով Հնդկաստանի կանանց առևտրաարդյունաբերական պալատի Հայաստանի խորհրդի նախագահի պաշտոնը որպես կատալիստ։ Օգնել ավելի մեծ թվով բիզնեսների՝ ուղեկցելով նրանց դեպի զարգացում տանող ճանապարհին։ Ընդլայնել իմ սոցիալական կապիտալը։
Հարազատ և թանկ մարդիկ և արժեքներս։
Հավատարիմ ընկերն այն մարդն է, ում շնորհիվ քո ծիծաղն ավելի սրտաբուխ է, լացդ ավելի մեղմ, ժպտալու առիթներն ավելի հաճախակի։ Եթե ունես հավատարիմ ընկերներ, որոնք կողքիդ են՝ նեցուկ և հովանի, ապա նույնիսկ ամենանհնարինը դառնում է հնարավոր։
Մարդիկ միշտ էլ իրենց ընկերներին ընտրում են գաղափարների, բարոյահոգեբանական արժեքների և տեսակների նմանությամբ։ Ընկերներս ամեն մեկն իր ոլորտում՝ մեկը ճարտարագիտության, մյուսը տնտեսագիտության, մշակույթի, բժշկագիտության, բիզնեսի ոլորտներում նշանակալի ձեռքբերումներ գրանցած մարդիկ են, բայց կարևորն, ինչ կապում է մեզ՝ հոգին է, արժեքներն ու անշահախնդիր նվիրումը։
Սկսենք նրանից, որ իմ մասնագիտությունն ընտրած սկսնակներ չեն լինում։ Ցավոք պետք է նշեմ, որ խորհրդատվական շուկան լցվել է մասնագետներով, ովքեր, իրենց կոչելով «խորհրդատուներ» և «գիտակներ», ցավոք, չեն գիտակցում ամենակարևորի առկայությունը՝ փորձառության․ չեն պատկերացնում պատասխանատավության չափը, որ իրենց գործողությունները կարող են կործանարար ազդեցություն ունենալ բիզնեսի համար և խաղասեղանին հայտնվել ճակատագրեր։
Արհեստավարժությունը խորհրդատվական ոլորտում ձեռք է բերվում տարիների փորձառությամբ, դժվարություններ հաղթահարելով, քրտնաջան աշխատանքով, միջազգային փորձի ուսումնասիրությամբ և գիտելիքների կայուն հարստացմամբ։ Մեկ կարևոր սկզբունք կա՝ ցանկացած նպատակ հաղթահարելի է, եթե կա ձգտում հաջողության հասնելու։
Copyright 2020. All rights reserved
Designed by Zymphonies