Աշխատանքը դա միայն տեքստային հայտարարության մեջ տրվող աշխատանքային պարտականություններն ու պահանջվող որակավորումը չեն: Աշխատանքը դա միջավայրն է, հարմարությունները, մարդիկ՝ ում հետ աշխատելու ես:
Առաջարկում ենք ավելի նորարարական, ուշադրություն գրավող և ընկալելի տարբերակ՝ աշխատանքի հայտարարության ներկայացման համար. Տեսահայտարարություն:
Տեսահոլովակով ներկայացման հիմնական նպատակը ներկայացնել աշխատանքային միջավայրը, առավելությունները, մարդկանց, ովքեր անմիջական ղեկավարելու կամ առնչվելու են աշխատակցի հետ, նույն աստիճանի կոլեգաները:
Բացի այդ, տեքստային հայտարարության կարդալու պատրաստակամությունը աշխատանք փնտրողների կողմից շատ ցածր է: Շատ ավելի նախընտրելի է կարճ տեսահոլովակը, որն ավելի ինֆորմատիվ է և ընկալելի:
Սցենարը.
Կադրերի բաժնի ղեկավարը ներկայացնում է աշխատանքային միջավայրը, գրասենյակային պայմանները, հանգստի զոնան, ճաշարանը, այլ հարմարություններ, որոնք յուրահատուկ են դարձնում գործատուին: Պատմում է նաև կազմակերպության արժեքների, նպատակների, աշխատակցի համար նախատեսվող առավելությունների մասին, ինչպիսիք են, օրինակ՝ առողջության ապահովագրություն, անվճար թեյ ու սուրճ, խաղասրահ, ճկուն գրաֆիկ, տարեկան միջոցառումներ և այլն:
Բաժնի ղեկավարը ներկայացնում է աշխատանքային պարտականությունները,
Որևէ գործընկեր ներկայացնում է հմտությունները և գիտելիքները՝ որոնք անհրաժեշտ են աշխատանքը որակյալ ու արագ կատարելու համար:
Տեսահոլովակը տևում է առավելագույնը 2 րոպե: Տեղադրվում է expert.am-ի youtube-յան ալիքում, կայքում՝ աշխատանքի ստանդարտ հայտարարության հետ մեկտեղ, տարածվում է բոլոր սոցիալական ցանցերում: Նախատեսվում է բարձր աստիճանի աշխատանքային հայտարարությունների համար:
Առավելությունները.
Եթե հետաքրքրում է այս նորարարական առաջարկը, խնդրում ենք զանգահարել 093240774 կամ գրել contact@expert.am հասցեին:
Copyright 2020. All rights reserved
Designed by Zymphonies