Շնորհավոր ՆՈՐ ՏԱՐԻ

Շնորհավոր Նոր տարի

Հարգելի էքսպերտներ, ավարտում ենք շատ-շատերի համար տարբեր առումներով խնդրահարույց, հակասական, նաև ողբերգական ու տխուր 2020-ը: Մարդկանց մեծամասնությունը համարյա հուսահատ ու վախով սպասում է նաև այսօրվա վերջանալուն, ու հուսով նայում է ապագային, 2021-ին, ակնկալելով, որ այլևս այսպիսի տարի չի լինի:

Ինչքան էլ հասկանալի է այդ ամենը, երբեք նման շրջադարձերն ու ժամանակաշրջանները բացառել չի կարելի: Եղել են և ավելի դժվար ժամանակներ մեր ու համայն մարդկության պատմության մեջ: Մի բան կարելի է հաստատ ասել. Բոլոր դժվար ժամանակներին հաջորդում է աստիճանական բարելավումը, և բոլոր բարեբախտ ժամանակներին՝ անկումային ու դժվար ժամանակները: Դժվարություններից մարդկությունը դուրս է գալիս ոչ թե հանգամանքների բերումով, այն նոր մտածելակերպի որդեգրումով, ամենօրյա և հետևողական աշխատանքով, նոր գիտելիքների ձեռք բերումով և կիրառումով, իմաստնությամբ, ուժեղանալով և դրական մտածելակերպով:

Դժվարությունների մեջ հնարավոր է հայտնվել հանգամանքների բերումով, բայց դուրս գալը միմիայն մեզանից է կախված: Եկեք 2021 թվականի համար որոշենք հաջողության հասնելու մեր բանաձևը.

  • Լինենք ուժեղ
  • Զինվենք գիտելիքներով
  • Սիրենք և լինենք հանդուրժող մեկս մեկի հանդեպ
  • Լցվենք լավատեսությամբ, ջանասիրությամբ, ու երջանիկ լինելու անկոտրում ձգտումով

Շնորհավոր գալիք ՆՈՐ ՏԱՐԻՆ, 2021-ը:

EXPERT.am-ի ղեկավարություն