Ինչպես վաստակել $100,000՝ սոց.ցանցերով

Ինչպես վաստակել $100,000՝ սոց.ցանցերով

Սոցիալական ցանցերում, ինչպիսիք են Youtube.com, Instagram.com, TikTok և այլն, մեծ քանակությամբ հետևորդ ունեցողները, ինչպես գիտեք, վաստակում են մեծ գումարներ: Այդ ամենը կախված է նրանից, թե ինչքան մեծ է լսարանի հետաքրքրությունը տեղադրվող նյութերի նկատմամբ:

Մեծ աստղերը, ինչպիսիք են օրինակ՝ Դուեյն Ջոնսոնը, Կայլի Ջենները, Քիմ Քարդաշյանը, և այլն, իրենց մոտ 200 մլն հետևորդների օգնությամբ ամեն տեղադրված նյութից վաստակում են 1մլն դոլարին մոտ գումարներ: Իհարկե, այդ քանակի հետևորդ ունենալը դժվար է, բայց գումար աշխատելու տեսանկյունից, ասենք 100,000 դոլար տարեկան, կարիք չկա ունենալ չափազանց շատ մեծ թվով հետևորդներ:

Lickd.co ընկերությունը, ուսումնասիրով մի շարք հեղինակավոր ռեսուրսներ ու սոցիալական մեդիաներում առկա գործիքներ ու հաշվիչներ, կազմել է հետաքրքիր զեկույց, թե որ սոցիալական ցանցով ինչ է պետք 100,000 դոլար վաստակելու համար:

 

Youtube.com

Համաձայն զեկույցի, Youtube.com-ով 100,000 դոլար վաստակելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 1000 բաժանորդ և ապահովել մոտ 24մլն դիտումներ:

YouTube-ով գումար վաստակելու համար անհրաժեշտ է մասնակցել Գործընկերության ծրագրին (Youtube Partner Program), ինչը թույլ է տալիս գումար վաստակել ձեր տեսանյութերի վրա գովազդի տեղադրումով: Ծրագրին միանալու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 1000 հետևորդ, գումարային առնվազն 4000 ժամ տեսանյութերի դիտում վերջին 12 ամսվա ընթացքում, և ունենալ Google Adsense կցված հաշիվ: 

Ըստ հաշվարկների, տեսանյութի յուրաքանչյուր 1000 դիտում բերում է մոտ 7,60 դոլար, որի 45%-ը գնում է Google.com-ին

 

Instagram

Instagram-ով 100,000 դոլար վաստակելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 5000 հետևորդ և 308 գովազդվող նյութ:

Ինչպես փաստում են ոլորտի մասնագետները, բավականին հեշտ է դառնալ ինստագրամյան աստղ՝ դիմելով տարբեր տեխնոլոգիաների օգնությանը:

Մոտ 1 մլն հետևորդ ունեցող ինստագրամյան աստղերը կարող են վաստակել մինչև 250,000 դոլար գովազդային 1 հրապարակման համար: 

Instagram-ով գումար վաստակելու համար անհրաժեշտ է անցնել բիզնես հաշվի:

 

TikTok

100,000 դոլար TikTok-ով վաստակելու համար անհրաժեշտ  է ունենալ առնվազն 10,000 հետևորդ և տեսանյութերի մոտ 270 մլն գումարային դիտում:

TikTok-ը, Youtube-ի նման, ունի Գործընկերային ծրագիր, որին միանալու համար անհրաժեշտ է լինել ԱՄՆ-ի, ՄԹ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ռեզիդենտ, լինել 18 տարեկան և բարձր, ունենալ առնվազն 100,000 հետևորդ և գումարային առնվազն 100,000 դիտումներ՝ վերջին 30 օրվա ընթացքում: Դրա հետ միաժամանակ Տիկտոկերը պետք է հետևի TikTok-ի ուղեցույցին ու սահմանափակումներին: 

 

Մրցակցությունը մեծ է սոցիալական ցանցերում, բայց ստեղծագործ մտքի համար անկարելի ոչինչ չկա: Մտածեք մի լավ միտք, ու փորձարկեք առանց վարանելու: Հեշտ չի լինելու, բայց դե ի՞նչ լավ բան է հեշտ տրվում: