Հեդհանթինգ

Հեդհանթինգ

Եթե առաջին օղակի աշխատակիցների և միջին օղակի մենեջերների հավաքագրմամբ  զբաղվում են ընկերությունների ՄՌ բաժինները, ապա բարձրակարգ մենեջերների կամ էքսպերտների դեպքում իրականացվում է հեդհանթինգ այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է EXPERT.am-ը:

Աշխատանք փնտրող պասիվ էքսպերտները չեն ուղարկում ռեզյումե, և սովորաբար աշխատում են ձեր ուղղակի մրցակցի հետ՝ ունենալով ոլորտի լավագույն փորձառությունը, որն այնքան ճակատագրական է ձեր ընկերության հաջողության համար: Թոփ 3րդ կարգի մենեջերները, փորձառու և տաղանդավոր ծրագրավորողները, ծրագրի ղեկավարները, և այլն, մտնում են այն կատեգորիայի էքսպերտների մեջ,  որոնց սովորաբար գտնում են հեդհանթերի միջոցով: 

Մեր կապերի և շուկայի մասին գիտելիքների շնորհիվ, մենք կարող ենք կոնֆիդենցիալ կարգով կապ հաստատել ոլորտի էքսպերտների կամ թոփ մենեջերների հետ և քննարկել իրենց հնարավոր տեղափոխությունը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էքսպերտների մոտ 70% ցանկանում են տեղափոխվել այլ աշխատանքի, եթե լավ առաջարկ է արվում:

Կապ հաստատեք մեզ հետ, եթե որակյալ հեդհանթինգ ծառայության կարիք ունեք: